Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ

Արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ավարտին կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ «Քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում»։

Զրույցը տեղի է ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ու հայ-ռուսական լարվածության ֆոնին։ Մոսկվան մի քանի ամիս է՝ հորդորում է Երևանին ընտրել՝ մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, թե պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը։

Վարչապետ Փաշինյանը հակադարձում էր, թե նման ընտրության անհրաժեշտություն այս պահին չի տեսնում, և որ խնդիրները կլուծվեն ընտրություններից հետո, երբ ինքը կմեկնի Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ հանդիպման։

Այցի, դրա հնարավոր ժամկետների մասին, սակայն, դեռևս չի հաղորդվել։ Այդ մասին ակնարկ չկար նաև այսօր տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն առաջիկայում հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նամակինՎարչապետը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր