Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետին

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացման ընթացքին:

«Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Զրուցակիցները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության ու դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում։

Հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետը սոցցանցերում գրել է. «Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ».

«Հնդկաստան- Հայաստան համագործակցությունը պատրաստվում է ընդլայնվել պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական ոլորտի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Հնդկաստանի ՊՆ-ում քննարկել է պաշտպանական համագործակցության զարգացումը