Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Иннопром» ցուցահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եկատերինբուրգում մեկնարկած «Иннопром» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:

Փաշինյանը, որը հունիսի 7 -ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին աշխատանքային այցն է կատարել Ռուսաստան, իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ հրավերի համար:

Առաջիկայում նաև նախատեսված է Փաշինյան-Միշուստին երկկողմ հանդիպում: Այսօր ավելի վաղ Ռուսաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետներին:

Վարչապետ Փաշինյանի հետ Ռուսաստան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդեց վերջին շրջանում Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արգելափակման որոշումներին, ինչի հետևանքով բազմաթիվ հայաստանյան ընկերություններ զրկվեցին իրենց արտադրանքը Ռուսաստան ու նաև այդ երկրի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունից:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք այս հարցերը կդառնա՞ն երկկողմ քննարկումների առարկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ324 ապրանքախումբ՝ առանց մաքսատուրքի. ինչ կշահի Հայաստանը Բրյուսելի առաջարկիցՀայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունեն