Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։

«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»։

Փաշինյանը չի հստակեցրել, թե իր փոխարեն հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե ոչ։

Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին, երեկ հայտարարել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայաստանի վարչապետը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, բաց թողել 2024-ինը:

Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, որ Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. ԿոպիրկինՎարչապետը ՌԴ-ում մասնակցեց Հաղթանակի օրվա շքերթին. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավՍթարմերը, Քարնին, Զելենսկին և մի շարք այլ երկրների առաջնորդներ Հայաստանում են