ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն և դրանց ընդլայնմանը միտված քայլերը: