ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ՝ նախատեսված է Փաշինյանի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո կկայանա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ, որը համանախագահելու են Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը։
Հայկական պատվիրակության կազմում, ըստ վրացական կողմի, կլինեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Փաշինյանը աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել անցած հոկտեմբերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի արտգործնախարարը