«Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». Սամվել Կարապետյան

«Հավաքական ընդդմիության գլխավոր հարցը Փաշինյանի հեռացումն է, մեր երկրի, ժողովրդի նվաստացման պրոցեսի կանգնեցումը», - նախօրեին մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Կարապետյանը չի հստակեցրել, թե արդյոք վերցնելո՞ւ են մանդատները և գնալո՞ւ են խորհրդարան, թե՝ ոչ: Միայն նշել է, որ այդ հարցը պետք է քննարկել ժողովորդի հետ՝ բաց, ուղիղ եթերում, ցույց տալով և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու մինուսներն ու պլյուսները: Ամեն դեպքում, 29 մանդատ ստացած դաշինքի առաջնորդը պնդել է՝ Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք մանդատները չվերցնեն:

Կարապետյանն ի պատասխան ընդդիմության հասեցին հնչող մեղադրանքներին, թե ընտրակաշառքով են ընտրվել, հենց Փաշինյանին է մեղադրել նույն կերպ ընտրվելու համար. - «Ով մեր կուսակացության կողմից ընտրակաշառաք թեկուզ 100 դոլար բաժանել է, նա Նիկոլ է, չկա այդպիսի բան»:

Հակադարձելով վարչապետ Փաշինյանի այն ձևակերպմանը, թե ջախջախելու է եռագլուխ ուժերին, Սամվել Կարապետյանն ասել է. - «Եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտ 700 հազար գլուխ ենք, եթե հաշվենք փոքր կուսակցությունների ձայները, իրենք պետք է գործ ունենա ոչ թե 3 գլխի հետ, այլ 600-ից 700 հազար գլխի հետ: Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են»: