Ամռանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Երևանում 2026-ի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց այսօր Երևանում Օրբելի ֆորումի ժամանակ՝ հույս հայտնելով, որ Ռեջեփ Էրդողանը կընդունի այս հրավերը:
Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երևանյան հավաքին հրավիրելու մասին մի քանի օր առաջ արտգործնախարար Միրզոյանն էր հայտարարել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այնուհետև հայտարարել էր, որ Երևանն ակնկալում է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները հաջորդ տարի կժամանեն Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չէր համարել Իլհամ Ալիևի այցը Երևան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ակնկալում է, որ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կժամանեն Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանում գագաթնաժողովին