Փաշինյան. Եվս մեկ անգամ արձանագրում եմ՝ այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն

Եվս մեկ անգամ արձանագրում եմ՝ այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մեր խնդիրն է ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը, - այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո եզրափակիչ ելույթի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, եթե շատ պայմանական ասեմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբ մեկ միլիմետրով վստահությունը ավելանում է, բերում է 10 սմ գործնական առաջընթացի: Ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան օրինակ՝ 2025-ի օգոստոսի 15-ին, 20-ին, թեև այդ պահին լավատես էի ավելին, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես», - հավելեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ», TRIPP-ը, այլ տերմինաբանություն վերաբերելի չէ. ՓաշինյանՓաշինյան. Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջԵրևանն ու Վաշինգտոնը քննարկում են TRIPP ուղու կառուցման իրավունքի երկու սցենար՝ 99 և 49 տարի. Փաշինյան«Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել». Փաշինյան