Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Բիշքեկում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Մի քանի րոպեից կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- այս մասին հայտնել է APA-ի Բիշքեկում գտնվող թղթակիցը։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն այսօր ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու մայրաքաղաք Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։
ՀՀ կառավարությունը ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետը հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ։
'