Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Պոնտիֆիկոսի անձնական հրավերով։
Դրան մասնակցել են շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեն և Ադրբեջանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ՝ Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտուրայի առաջնորդը, Լեռնային հրեաների համայնքի ղեկավարը, ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի նախագահը, ինչպես նաև Բաքվի սեֆարդական հրեաների կրոնական համայնքի ղեկավարը։