Պարոն Բայդենը խոստացել է F-16-ների հարցը լուծել 3-4 շաբաթում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ասուլիսը, Վաշինգտոն, 11 հուլիսի, 2024թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Թուրքիային F-16 տեսակի մարտական կործանիչների մատակարարման հարցը:

Էրդողանի փոխանցմամբ, Բայդենը խոստացել է այն լուծել երեք-չորս շաբաթվա ընթացքում:

«Ես խոսել եմ պարոն Բայդենի հետ, մենք քննարկել ենք այս հարցը երեկ և այսօր, նա ասաց, որ եթե գործընթացն ընթանա այնպես, ինչպես ասվել է, ապա երեք-չորս շաբաթվա ընթացքում F-16-ի հարցը կլուծի», - ասել է Էրդողանը։

Ընդհանուր հաշվով՝ Անկարան նախատեսում է գնել F-16 Block-70/72 տեսակի մեկ տեղանոց և F-16D տեսակի երկտեղանոց 40 կործանիչ, ինչպես նաև 79 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումներ և պահեստամասեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործարքին