Փարիզի հրեական խոշոր համայնք ունեցող Սարսել թաղամասից շուրջ 300 մարդ է տարհանվել՝ քաղաքի սինագոգի մոտ կայանած «կասկածելի» ավտոմեքենայի պատճառով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Պաշտոնյայի խոսքով՝ դեպքը շաբաթ երեկոյան է արձանագրվել։
Հետաքննություն է ընթանում։ Մեքենայի մեջ իրավապահները «ռազմական զինատեսակ» են հայտնաբերել։ Կասկածյալն ու դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, ասել է Նունեսը։