Փարիզի Gare du Nord կայարանի մոտ երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբ է հայտնաբերվել

Փարիզի Gare du Nord երկաթուղային կայարանը, 7-ը մարտի, 2025թ․

Փարիզի Gare du Nord երկաթուղային կայարանում երթևեկությունը դադարեցվել է․ կայարան տանող երկաթգծի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է հայտնաբերվել։

Նշվում է, որ ռումբը հայտնաբերվել է կայարանից մոտ 2,5 կիլոմետր հեռավորության վրա՝ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։

Eurostar-ն այսօր չեղարկել է դեպի Փարիզ ու հակառակ ուղղությամբ բոլոր գնացքների երթևեկությունը։

Gare du Nord-ը Փարիզի ամենածանրաբեռնված երկաթուղային կայարաններից է։ Հանգստյան օրերին սովորաբար ուղևորների թիվն այստեղ աճում է։ Տրանսպորտի նախարարը կոչ է արել «խուսափել կայարան գնալուց» և հետաձգել ուղևորությունները։