Պապուաշվիլի․ «Աբխազական երկաթուղու բացման հարցը չի քննարկվում»

«Վրաստանի կառավարությունը Աբխազաիայի տարածքով անցնող երկաթուղու վերականգնման հարցով Ռուսաստանի հետ չի բանակցում»,- այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերականգնման համար գոյություն ունի մեկ պարզ պայման՝ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը»,- հայտարարել է վրացական խորհրդարանի խոսնակը։

Նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտարարել, թե Մոսկվան քննարկում է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորութունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը «դիտարկում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումն Աբխազիայի տարածքով»