Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերին, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ Քևին Հեմիլթոնին ընդունել է նաև Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ընդգծել եմ Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան: Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում ձևավորված համագործակցությունը»,- ասված է Անվտնագության խորհրդի քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունում: