Փամբակ գետում գտան 13-ամյա Նարինեի մարմինը

Ջրասուզակներն այսօր Փամբակ գետում հայտնաբերեցին հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Նարինեի մարմինը:

Աղջնակի դին գտան դեպքի վայրից մոտ 550 մետր հեռավորության վրա:

Նարինե Մարտիրոսյանի կրտսեր քրոջ՝ 7-ամյա Նարեի մարմինը ջրասուզակները հայտնաբերել էին հունիսի 17-ին:

Երկու քույրերը փորձել էին հանդիպակաց թաղամաս՝ սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված «Օրրան» կրթական կենտրոն գնալ՝ օգտվելով ոչ թե կամրջից, այլ Փամբակ գետում դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակից; Խողովակի վրայով քայլելիս երեխաները սահել էին և հայտնվել վարարած գետում:

Անցած շաբաթ 15-մետրանոց խողովակը, որը տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ էր դարձել, ի վերջո հեռացվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փամբակ գետում 13-ամյա Նարինեի որոնումները դեռ արդյունք չեն տալիսՓամբակ գետից մահաբեր խողովակն ապամոնտաժվեցՓամբակ գետում գտան 7-ամյա Նարեի մարմինը, 13-ամյա Նարինեին դեռ որոնում ենՓամբակ գետում դեռ փնտրում են երկու քույրերին. ինչո՞ւ չի հեռացվել վտանգավոր խողովակը Փամբակ գետում շարունակվում են երեխաների որոնողական աշխատանքները