Հունգարիան կանգնած է «վճռորոշ հինգ օրվա» առջև, քանի որ երաշտի հետևանքով երկիրը ստիպված է լինելու կանգնեցնել Պակշի ատոմակայանի աշխատանքը։
Այդ մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Պետեր Մադյարն՝ ընդգծելով, որ ատոմակայանը ներկայիս նվազեցված հզորությամբ կկարողանա աշխատել մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի, սակայն շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կդադարեցնի աշխատանքը։ Պատճառը Դանուբ գետի ջրի մակարդակի հետագա անկումն է (ատոմակայանն օգտագործում է գետի ջուրը, որպեսզի հովացնի ռեակտորները)։
2 գիգավատտ հզորությամբ Պակշի ատոմակայանը, որը սովորաբար ապահովում է Հունգարիայի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ կեսը, այսօր աշխատում էր իր հզորության ընդամենը 10 տոկոսից փոքր-ինչ ավելի մակարդակով, քանի որ Դանուբի ջրի մակարդակը հասել է պատմական նվազագույնին։
Եվրոպայի զգալի մասը տուժում է երկարատև շոգից և երաշտից, ինչի հետևանքով գետերի ջրի մակարդակը նվազում է՝ մտահոգություններ առաջացնելով ջրամատակարարման, գետային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության վերաբերյալ։