ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր սրված լարվածության ֆոնին Պակիստանը զսպվածության կոչ է արել՝ դատապարտելով Միացյալ Արաբական Էմիրությունների դեմ Թեհրանի հարձակումները և կարևորելով փխրուն հրադադարի պահպանումը։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Պակիստանը «խստորեն դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումները» Միացյալ Արաբական Էմիրություններում և հայտնել է «լիակատար համերաշխություն» երկրի ղեկավարությանն ու ժողովրդին։
«Բացարձակ կարևոր է պահպանել և հարգել հրադադարը, որը թույլ կտա դիվանագիտական անհրաժեշտ մթնոլորտ ապահովել, ինչն էլ կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության»,- գրել է Շարիֆը X-ում։
ԱՄՆ նախագահը երեկ կրկին սպառնացել էր «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե այն հարձակվի ամերիկյան նավերի վրա։ Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանը հարվածել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային օբյեկտներին՝ ի պատասխան ԱՄՆ ռազմական նախաձեռնության, որի նպատակն էր վերաբացել նեղուցը։
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Վաշինգտոնին՝ չշարունակել նեղուցում արգելափակված նավերի ազատ տեղաշարժն ապահովելու նախաձեռնությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը զգուշացնում է, որ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե թիրախավորի ԱՄՆ նավերըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը