Պակիստանը Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցել է Հորմուզի նեղուցի հարցով

Պակիստանը Իրանի դեմ պատերազմի ավարտին միտված բանակցություններ է վարել Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ: Նախնական քննարկումները կենտրոնացած էին Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերաբացելու առաջարկների վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Չորս երկրների արտգործնախարարները Վաշինգտոնին առաջարկներ են ներկայացրել՝ կապված ծովային հաղորդակցության և Հորմուզի նեղուցի բացման հետ: Դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ն և Իրանն ինչպես կարձագանքեն սրանց:

Պակիստանյան երկու աղբյուրներ հայտնել են, որ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են կոնսորցիում ստեղծել ջրային ճանապարհով նավթի հոսքերը կառավարելու համար և խնդրել են Պակիստանին մասնակցել դրան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը թույլատրել է Պակիստանի 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցովԹրամփը պնդում է՝ բանակցությունները շատ լավ են ընթանում, միաժամանակ սպառնում է ԻրանինԱֆրիկայի համար խոլերայի բուժօգնության պարագաները՝ լոգիստիկ փակուղում Եվրոպական տերությունները մեղադրում են Ռուսաստանին Իրանին օգնելու մեջ