Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակություններն այսօր պետք է ժամանեն Իսլամաբադ՝ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունների:
Ակնկալվում է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Դեռ պարզ չէ՝ պաշտոնական բանակցությունները կսկսվեն այսօ՞ր, թե՞ վաղը, սակայն Պակիստանը մայրաքաղաքում երկօրյա տոն է հայտարարել, փակ է դեպի Կարմիր գոտի տանող գլխավոր պողոտան, որտեղ կարևորագույն կառավարական շենքերն են գտնվում: Իսլամաբադում նաև մեծ թվով զինվորականներ են տեղակայված: Նման սահմանափակումներ սովորաբար արվում են դիվանագիտական խոշոր միջոցառումների համար։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, ավելի վաղ հայտարարել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։