Պակիստանի անվտանգության ուժերը Աֆղանստանի սահմանի երկայնքով ցամաքային և օդային գործողությունների ընթացքում սպանել են առնվազն 29 զինյալների, այսօր հայտնել է Պակիստանի կողմը, մինչդեռ Աֆղանստանի թալիբները հայտարարել են, որ օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝163 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Կիրակի օրվա օդային հարձակումը Պակիստանի երկրորդ հարվածն էր Աֆղանստանում գտնվող թիրախների վրա, որոնք, ըստ Պակիստանի, պատկանում էին զինյալներին: Սա կարող է սրել նախկին դաշնակիցների միջև պարբերաբար կրկնվող հակամարտությունը:
Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է զինյալներին ապաստան տալու մեջ, որոնց նա պատասխանատու է համարում Պակիստանում հարձակումներ ծրագրելու համար։ Աֆղանստանի թալիբները հերքում են այդ մեղադրանքները՝ նշելով, որ զինված գործողությունները Պակիստանի ներքին խնդիրն են։