Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում, կան զոհեր

Պակիստանի ավիահարվածների պատճառած ավերածությունները Աֆղանստանի հարավ-արևելյան Կունար շրջանում, 21-ը սեպտեմբերի, 2026թ.

Հարևան պետությունների միջև եռամսյա հարաբերական անդորրից հետո, Պակիստանն այսօր ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում:

Աֆղանստանի պաշտոնյաների տվյալներով՝ հարվածները թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, առնվազն երեք մարդ է զոհվել:

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը, մինչդեռ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, պնդում է, թե երեք թիրախներին հասցված հարվածներից «28 ահաբեկիչ» է զոհվել:

Աֆղաստանի կառավարության խոսնակը Իսլամաբադին սպառնացել է «պատշաճ արձագանքով»:

Անցած ուրբաթ օրը Պակիստանի հյուսիս-արևմտյան Կոհատ շրջանում ոստիկանական հաստատության վրա իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15 ոստիկան:

Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է զինյալներին ապաստան տրամադրելու մեջ, որտեղից նրանք սահմանը հատելով հարձակումներ են գործում հարևան երկրում: Աֆղանստանի թալիբների կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները:

Երկու երկրների միջև լարվածությունն աճել էր այս տարվա փետրվարին, տարվա առաջին կեսին ավիահարվածներից և հրետանային կրակից հարյուրավոր մարդիկ են զոհվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արյունալի մարտեր Պակիստան-Աֆղանստան սահմանին, կան տասնյակ զոհեր երկու կողմերիցՊակիստանը հայտնում է 29 զինյալի սպանության մասին, Քաբուլը՝ 38 խաղաղ բնակիչներիՄԱԿ. Պակիստանի հետ բախումներում 56 աֆղանստանցի է զոհվել, գրեթե կեսը՝ երեխաներ