Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու խաղաղության համաձայնագրի շրջանակի շուրջ, և համաձայնագրի վերջնական տեքստը ձեռք է բերվել։
Շարիֆը հավելել է, որ Պակիստանն այժմ պատրաստվում է էլեկտրոնային ստորագրման, որը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ըստ Շարիֆի, դրանից հետո՝ հաջորդ շաբաթ արդեն տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ։
Համաձայնեցված տեքստի մասնրամասները դեռ չեն հրապարակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի «առաջիկա օրերին»Նախօրեին էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։
Արաղչին ասել է, որ շրջանակային համաձայնագրի մանրամասները կհայտարարի, երբ այն «վերջնականապես հաստատվի», և որ մանրամասներին հիմա անդրադառնալը կարող է «վտանգի տակ դնել գործարքի ստորագրումը»։