Պակիստանի ՆԳ նախարարը հանդիպել է Արաղչիի հետ

Պակիստանի ներքին գործերի նախարարն Իրանում հանդիպել այդ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդում է իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը։

Մոհսին Նաքվին Իրանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական ջանքերի շրջանակում:

Հանդիպման ընթացքում, ըստ Tasnim-ի, երկու պաշտոնյաները քննարկել են պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև մնացած անհամաձայնությունները լուծելու նպատակով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել՝ Թեհրանից «ճիշտ պատասխաններ ստանալու» համար, միևնույն ժամանակ զգուշացրել, որ գործարք չկնքելու պարագայում ամերիկյան ուժերը կարող են վերսկսել ռազմական գործողությունները։