Պակիստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության նշանները

Պակիստանի դրոշը, արխիվ

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու նշաններ կան:

Նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։

«Որպես միջնորդներ՝ մենք չենք կորցնի երկու կողմերի վստահությունը և չենք բացահայտի մանրամասները», - ասվում է նախարարության հայտարարությունում:

Թեև նախարարությունը տեղեկություններ չունի, թե որ երկիրը կարող է հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար, սակայն նշել է՝ «մեզ համար պատիվ կլինի, եթե այն տեղի ունենա Իսլամաբադում»։