15 ընտանիք տնօրինում է Հայաստանի ամբողջ տնտեսության, դրա շարժի, շրջանառության ու արտադրանքի առնվազն 16 տոկոսը և սրանք ամենահամեստ հաշվարկներն են:
Հարստության բաշխման բևեռացումը շարունակում է չլուծված մնալ, դրա մի զգալի մասը փոքրաթիվ մարդկանց ձեռքին է, անկախացումից ի վեր այս խնդիրը Հայաստանում չի լուծվել: Այս ընտանիքներից ո՞րն ինչ մասնաբաժին ունի Հայաստանի տնտեսությունում, պատկերը հասկանալու համար «Ազատությունն» ուսումնասիրել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, նույնականացրել նրանց բիզնեսները ու պարզել՝ 15 հարուստներ իրենց ձեռքում են պահում ամբողջ շարժի մոտ 16 տոկոսը:
Վճարված հարկերը վկայում են ընկերությունների եկամուտների, շրջանառության և ընդհանրապես նրանց բիզնես հաջողությունների մասին ու քանի որ 1000 խոշորներն ապահովում են Հայաստանի հարկային մուտքերի առյուծի բաժինը «Ազատությունը» հենց այդ ցանկով է առաջնորդվել ու ներառել այն ընկերությունները, որոնք կամ ուղիղ այս ընտանիքների անունով են գրանցված կամ էլ նրանք ընդունել են, որ այդ բիզնեսներն իրենցն են:
2025-ի առաջին 9 ամիսներին Հայաստանի բոլոր ընկերությունները, լինեն փոքր թե մեծ կամ անհատ ձեռնարկատեր, միասին վճարել են 5.2 միլիարդ դոլար, սա պետության ընդհանուր հարկային մուտքերի թիվն է, այս գումարի առնվազն 1/6 մասը 15 ընտանիքի պատկանող բիզնեսներից է հավաքվել. 5.2 միլիարդ դոլարից նվազագույնը 860 միլիոն դոլարը:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.