«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այսօր թիմակիցների հանդիպմանը հայտարարել է, թե իշխանություն գալուց անմիջապես հետո՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, ընդունելու են «Սաֆարովի կանխարգելման օրենք»։
«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք։ Մեր Սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին», պարզաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ օրենքը այլ կերպ կոչվելու է ատելության կանխարգելման փաթեթ։
«Չնայած ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում էին, որ պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը երաշխավորվի, ինչը բացառում է այլ պետության զինված ներկայություն, ոչ միայն ադրբեջանական զորքերը չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել այսպես կոչված՝ անկլավների հարցը», իր հերթին հայտարարել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խոսքով, Հայաստանի համար առաջնահին խնդիր է՝ կանգնեցնել «Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան»։ Այս դեպքում, նա կարծում է, որ իր թիմի «տնտեսական ծրագրերն անիրագործելի» կլինեն, քանի որ, ըստ նրա՝ «հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հերքել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից շրջանառվող պնդումները, թե «գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Օտարերկրյա լրտես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճը նոր թափ ստացավ«Ադրբեջանի հետ հարաբերությունների մեր օրակարգում և ընդհանրապես մեր միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն և ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»,-հայտարարել էր ՔՊ-ի առաջնորդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի, վստահեցնում է Սամվել ԿարապետյանըՀաջիև․ «Հայաստանից արտաքսվել է 300 հազար ադրբեջանցի»«300 հազար ադրբեջանցիները»՝ նախընտրական բանավեճի թեմա. Կարապետյանը պնդում է, Փաշինյանը՝ հերքում