«Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների արդյունքները չեղարկելու դիմում ներկայացրեց

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց՝ իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրս, խոսեց քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների մասին:

«Ուժեղ Հայաստան»-ը կասկածելի է համարում «Քաղաքացիական պայմանագրի» առնվազն 100 հազար ձայները:

Վարդևանյանը պնդում է, որ ՔՊ-ն չի հաղթել, և պետք է լիներ երկրորդ փուլ:

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը քննարկելու է այս կիրակի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու օրը:

Ի դեպ, այսօր ԿԸՀ ներկայացրած դիմումում «Ուժեղ Հայաստան»-ը նաև վերաքվեարկության պահանջ է ներկայացրել, որի մասով հանձնաժողովը պետք է առանձին որոշում կայացնի:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ եթե վիճարկվող ընտրատեղամասերի քվեարկությունն ազդում է ընտրությունների արդյունքի վրա, պարտավոր են վերաքվեարկություն իրականացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ-ից կպահանջի չեղարկել ընտրության արդյունքներըՍամվել Կարապետյանը պատրա՞ստ է ընդդիմադիր լիդերի կարգավիճակինՎերահաշվարկը շարունակվում է, ԿԸՀ նախագահը հունիսի 14-ին իդեալական արդյունքներ է խոստանումՆախընտրական փուլում «Ուժեղ Հայաստանից» մոտ 700 հոգի է ձերբակալվել. Մելոյան«Ուժեղ Հայաստան»-ը մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ է պահանջում