Վլադիմիր Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա, եթե ցանկանում է բանակցություններ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ, «Վեստի»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուկրաինայի նախագահը «ազդակներ է փոխանցում տարբեր աղբյուրների միջոցով», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել է Ուշակովը և շարունակել. - «Եթե այդքան ուզում է բանակցել, թող գա»: