«Եվրոպայի պետություններն իրենց գործողությունները կառուցում են՝ ելնելով այն կեղծ թեզից, թե իրավիճակը ռազմաճակատում փոխվում է հօգուտ Ուկրաինայի»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը։
«Եվրոպացիներն ակնհայտորեն պնդում են, որ պատերազմը հարկավոր է շարունակել»,- նշել է Ուշակովը Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ուշակովի խոսքով՝ արևմտյան առաջնորդներն այժմ փորձում են ազդել ԱՄՆ ղեկավարի վրա՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում նրա դիրքորոշումը փոխելու նպատակով։
«Ուկրաինական թեման ակտիվորեն քննարկվել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում։ Կարելի է ենթադրել, որ Թրամփին սնուցել են ոչ այնքան օգտակար, եթե չասենք՝ վնասակար գաղափարներով»,- նշել է Ուշակովը։