Ուրալօղլու. «Կարս - Իգդիր - Դիլուջու երկաթուղու շնորհիվ ամրապնդում ենք հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև»

Երկաթգիծ Թուրքիայում, արխիվ

«Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի շնորհիվ մենք ամրապնդում ենք երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, որ 224 կիլոմետրանոց երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են:

Ուրալօղուն հայտնել է նաև, որ Թուրքիան նոր նախագծեր է իրականացնում՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացմանը և երկաթուղային ցանցի ամրապնդմանը:

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգիծը, որի հիմնարկեքը կայացել է անցյալ տարվա օգոստոսին և որը Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ՝ միացնելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, ապա նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

TRIPP-ին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապի բացում. ՓաշինյանԳյումրի-Կարս երկաթգծի նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվելԽուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները«Զանգեզուրի միջանցքը կարող է գործարկվել մինչև 2030-ը». Թուրքիայի տրանսպորտի նախարար