Ուրալի ադրբեջանցիների առաջնորդը կարող է դատապարտվել 23 տարվա ազատազրկման

Արխիվային լուսանկար

Ռուսաստանի դատախազությունը պահանջում է 23 տարվա ազատազրկման դատապարտել Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` 2001 թվականին կատարված սպանության և 2010-ին արձանագրված մահափորձերի գործով անցնող մյուս ամբաստանյալների համար Սվերդլովսկի մարզի դատախազությունը 13-ից 22 տարվա ազատազրկում է պահանջել։

Շիխլինսկուն և Եկատերինբուրգում բնակվող ևս 7 ադրբեջանցիներին երդվյալ ատենակալների դատարանը մեղավոր էր ճանաչել նախորդ շաբաթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարի դեմ գործն ուղարկվել է դատարանԿալանավորվել է Ուրալի ադրբեջանական համայնքի նոր ղեկավարը Եկատերինբուրգում ձերբակալել են ադրբեջանական համայնքի նաև նոր ղեկավարինՀետախուզում Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի հանդեպԵկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին