Ուկրաինայի Դոնեցկի, Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի ճակատային շրջաններում անցած 24 ժամվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ Զոհվածները Դոնեցկի մարզի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների բնակիչներ են։ Վիրավորների թվում կան երեխաներ:
Անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 126 անօդաչու թռչող սարքերով՝ հարվածելով 14 վայրի: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Կիևի Օբոլոն շրջանում ռուսական հարվածի հետևանքով ավերվել է մասնավոր տուն, վիրավորվել է երկու մարդ։
Սումիում հարված է հասցվել քաղաքային տրանսպորտային ընկերությանը, որի հետևանքով վնասվել է մոտ 15 միկրոավտոբուս: