Ուկրաինայի զինված ուժերի կազմում կստեղծվի առանձին հրամանատարություն, որը պատասխանատու կլինի Ռուսաստանին հասցվող հեռահար հարվածների համար, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այդ հրամանատարությունը պետք է կենտրոնացնի առկա ռեսուրսների հարյուր տոկոսը ռուսաստանյան ռազմական ներուժը է՛լ ավելի էականորեն նվազեցնելու համար: Այդ ուղղությամբ հրամանատարը կլինի ուժեղ և անկասկած առավելագույնս փորձառու», - ասել է Զելենսկին երեկ երեկոյան իր ուղերձում:
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Արագ արձագանքման միացյալ ուժերի ստեղծման մասին, որում կընդգրկվեն գրոհային ստորաբաժանումներ, անօդաչու համակարգեր, հրետանի և ռազմաճակատում օպերատիվ արձագանքման համար այլ միջոցներ: Այդ կազմավորման հրամանատար է նշանակվել երկրի դեսանտագրոհային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Դմիտրի Վոլոշինը:
Բացի այդ, Զելենսկին հայտարարել է գրոհային զորքերում «անհրաժեշտ փոխակերպում» անցկացնելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինայի զինուժը 4 ռուսական նավի վրա է հարձակվել Տագանրոգի ծովածոցումՌուսաստանում բենզինի արտադրությունը ծածկում է սեզոնային պահանջարկի 65 տոկոսըՎաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը. ինչպե՞ս կարող է սա օգնել ԿիևինՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներինՌուսաստանի խորքում ուկրաինական հարվածները կարող են երկարաձգել պատերազմը. ԿրեմլՈւկրաինայի ԶՈւ-ն Ազովի ծովում 14 նավ, այդ թվում՝ 12 լցանավ է խոցելՏվերի մարզում, Ստավրոպոլի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումներից հետո այրվել են նավթաբազաներ, Ազովի ծովում վնասվել է 2 լցանավ«Գազպրոմ»-ը հայտնել է «Կրասնոդարսկայա» կայանի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինՈւկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օդանավակայանին և լցանավերինԱԹՍ-ների հարձակում՝ Կալուգայի մերձակայքի նավթավերամշակման գործարանի վրաՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին