Ուկրաինայի զինուժը 4 ռուսական նավի վրա է հարձակվել Տագանրոգի ծովածոցում

Ռուսաստանի Տագանրոգ քաղաքը, արխիվ

Այս գիշեր ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել չորս ռուսաստանյան նավերի Ազովի ծովում՝ Տագանրոգի ծովածոցում, զոհվել է մի նավաստի: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը:

Նահանգապետի փոխանցմամբ՝ այդ նավերից մեկը մեթանոլ տեղափոխող լցանավ է: Արտահոսքի վտանգ չկա, նավերը աննշան վնասվածքներ են ստացել, գրել է Սլյուսարը: Նրա վկայությամբ՝ հարձակումների են ենթարկվել նաև Տագանրոգը, Ազովսկի և Նեկլինովսկի շրջանները:

Supernova+ ալիքը հաղորդում է նաև ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Բերդյանսկի նավահանգստին հասցված հարվածի մասին:

Նախորդ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել էին Տագանրոգի նավահանգստի, ինչպես նաև Ազովի ծովում տանկերների և այլ նավերի վրա:

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ղեկավար Ռոբերտ Բրովդիի տվյալներով՝ վերջին մի քանի օրերին հարվածներ են հասցվել շուրջ հինգ տասնյակ նավերի, գլխավորապես՝ բռնակցված Ղրիմ վառելիք փոխադրող տանկերների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներինՏվերի մարզում, Ստավրոպոլի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումներից հետո այրվել են նավթաբազաներ, Ազովի ծովում վնասվել է 2 լցանավ