Ուկրաինայի վարչապետը ԱՄՆ այցից հետո ավելի վստահ է ամերիկյան աջակցության հարցում

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, արխիվ

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, ով նախօրեին մեկնել է ԱՄՆ, դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ բանակցությունները։

Սվիրիդենկոն Reuters-ին ասել է, որ Բեսենթի հետ հանդիպումն օգտագործել է Ուկրաինայի դիրքորոշումը հաստատելու համար, որ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չպետք է թուլացվեն, չեղյալ հայտարարվեն կամ սառեցվեն:

Իրանում պատերազմի հետևանքով առաջացած մատակարարումների պակասը լրացնելու համար Վաշինգտոնը ժամանակավորապես չեղարկել էր ռուսական նավթի դեմ սահմնաված որոշ պատժամիջոցներ։ Դրանք, սակայն, կրկին ուժի մեջ են մտել։

«Կարծում եմ՝ նախարար Բեսենթը կանգնած է Ուկրաինայի կողքին», - ԱՄՆ կատարած այցի ընթացքում ասել է Սվիրիդենկոն՝ շարունակելով․ - «Շատ բարեկամական զրույց էր, և նա շատ աջակցող մոտեցում ուներ։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների մեր բոլոր գործընկերները․․․շատ լավ հասկանում են, որ պատժամիջոցների շրջանցման կանխումը, ինչպես նաև պատժամիջոցների խստացումը չափազանց կարևոր միջոց է՝ Ռուսաստանին թուլացնելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն արտոնել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթակրին ժամանել Կուբա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեմ պատերազմը կարող է ավելի թուլացնել Կիևին ամերիկյան աջակցությունը. ԶելենսկիԱՄՆ-ը անվտանգության երաշխիքները կապում է Դոնբասից զորքերի դուրսբերման հետ. ԶելենսկիԱռնվազն 15 զոհ, 100 վիրավոր՝ Ուկրաինային ռուսական հարվածների հետևանքով