Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը երեքշաբթի օրը հայտնել է իր ինը տեղակալներից երեքին պաշտոնից ազատելու մասին։
Ումերովի առաջարկով պաշտոնից ազատվել են պաշտպանության փոխնախարար Ստանիսլավ Հեյդերը՝ նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին անցնելու համար, Ալեքսանդր Սերգեյը, Յուրի Ջիգիրը և պետքարտուղար Լյուդմիլա Դարագանը։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարության համակարգը ռազմական դրության ժամանակ փակ տարածք է։ Սա նշանակում է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն հստակ և վերահսկվող։ Ցանկացած արտաքին կամ ներքին ազդեցության փորձ անընդունելի է։ Կադրային փոփոխություններն այս համատեքստում են իրականացվում», - հայտարարել է Ումերովը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Նա միայն խոստացել է նոր նշանակումների մասին առանձին զեկուցել։
Ռուստեմ Ումերովը պաշտպանության նախարար է նշանակվել 2023-ի սեպտեմբերի 7-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուստեմ Ումերովը՝ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար