Ուկրաինայի նախագահն ու Իսպանիայի վարչապետը քննարկել են պաշտպանական համագործակցությունը

Արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մադրիդում այսօր հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։

Օրակարգում առաջնահերթ թեման պաշտպանական համագործակցությունն է․ Կիևը ցանկանում է ամրապնդել Եվրոպական աջակցությունը։ Հանդիպումից հետո երկու առաջնորդները նախատեսում են համատեղ մամուլի ասուլիս անցկացնել Մոնկլոա պալատում։

Ավելի ուշ նախատեսված է Զելենսկիի հանդիպումը Իսպանիայի թագավոր Ֆելիպեի հետ Զարսուելա պալատում։