Ուկրաինայի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են իրականացվել

Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, Ռուսաստանի զինված ուժերի կողմից էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածներից հետո էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են իրականացվել։ Այս մասին հայտնել են «Ուկրեներգո»-ից։

Վթարային անջատումները կդադարեցվեն էներգահամակարգում իրավիճակի կայունացումից հետո։

Ինչպես հաղորդվում է, ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական քաղաքաքների ուղղությամբ արձակված 116 անօդաչու թռչող սարքերից 95-ը։ Կիևի մարզում հարվածի տակ են հայտնվել ձեռնարկություն և պահեստներ, որտեղ հրդեհ է բռնկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Դնեպր քաղաքում երեկ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է 9 հարկանի բնակելի շենքին։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։ Հաղորդվում է չորս տուժածի մասին։

Վերջին օրերի ընթացքում Ուկրաինայում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 80 խաղաղ բնակիչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի