Ուկրաինայի կողմից 4000-ից ավելի օտարերկրացի վարձկան է մասնակցել պատերազմին. ՌԴ ՔԿ

Ուկրաինացի զինծառայողը հսկում է Կրամատորսկ քաղաքի մոտակայքում գտնվող ճանապարհը, 11-ը սեպտեմբերի, 2026թ.

Ավելի քան 4000 օտարերկրացիներ որպես վարձկաններ մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի կազմում ռուսական բանակի դեմ մարտական գործողություններին, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ նրանց մեկ քառորդը հետախուզման մեջ է։

«Հետաքննությունը տեղեկություններ է ստացել [Ուկրաինայում- խմբ.] զինված հակամարտությանը ավելի քան 70 երկրից 4000-ից ավելի վարձկանների մասնակցելու վերաբերյալ։ Դոնբասի քաղաքացիական բնակչության և ռուս զինծառայողների դեմ կռված 1002 օտարերկրյա վարձկանների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունում:

Գերատեսչությունը նշել է, որ «նրանցից 323-ի դեմ քրեական գործերը փոխանցվել են դատարան, իսկ 284-ը դատապարտվել են»։ Այս տեղեկատվությունը հաղորդվել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին Մարիուպոլում նրա անցկացրած խորհրդակցության ժամանակ, նշում է գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ Եվրոպան ևս մասնակցի բանակցային գործընթացին. Քուշներ

Ուկրաինական կողմից տվյալներով՝ 2026 թվականի նոյեմբերի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից մասնակցել է մոտ 46,000-49,000 օտարերկրյա քաղաքացի տարբեր երկրներից: Ընդորում, դրանից բացի՝ ևս 14,000 մարդ Հյուսիսային Կորեայից է մասնակցել ռազմական գործողություններին:

Այս տարվա նոյեմբերին Bloomberg-ը հայտնել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության (Ռոսստատ) մահվան վկայականների մասին տեղեկություններ, որոնք ներառում են 2022 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը։ Այս փաստաթղթերը հավաստում են այդ ընթացքում օտարերկրյա 100 երկրների քաղաքացիություն ունեցող 11,335 անձանց մահվան մասին։