Ուկրաինայի ինքնիշխանությունն ու երկարաժամկետ անվտանգությունը վճռորոշ նշանակություն ունեն խաղաղ բանակցությունների համար. ԵՄ

Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հարգվի, իսկ նրա անվտանգությունը պետք է երկարաժամկետ հեռանկարում երաշխավորվի Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում, հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Նրանք միանման հաղորդագրություններ են հրապարակել սոցիալական ցանցերում Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի նախագահը ժամանել է Լոնդոն


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հիասթափված է, որ Զելենսկին դեռ չի կարդացել ամերիկյան առաջարկները