Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ելիսեյան պալատում, 2026 թվականի հունվարի 6-ին

Ուկրաինայի դաշնակիցներն այսօր հերթական հավաքն են անցկացնում Փարիզում՝ վերահաստատելու աջակցությունը Կիևին և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։

«Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որը նախաձեռնել են Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, նպատակ ունի առաջ մղել հրադադարի ու խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունները, անցած շաբաթավերջին հայտարարել էր Ելիսեյան պալատը։

Պաշտոնական Փարիզի հավաստմամբ՝ գագաթնաժողովում կհայտարարվի, որ Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերը լիովին պատրաստ են տեղակայվել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Վաշինգտոնը, որը բացառել է ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայումը, պաշտոնապես «Կամավորների կոալիցիայում» չէ, սակայն ներգրավված կլինի հնարավոր հրադադարի վերահսկման գործընթացում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիան 50 հազար հարվածային անօդաչուի արտադրություն է ֆինանսավորում Ուկրաինայի համար․ Reuters-ի աղբյուրՎաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը. ինչպե՞ս կարող է սա օգնել ԿիևինՆԱՏՕ-ի առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային 140 մլրդ եվրոյի օգնությանը