«Ուկրաինացիները Կուրսկում շրջապատման մեջ չեն»․ Reuters

«Չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, Կուրսկում կռվող ուկրաինական ստորաբաժանումները շրջափակված չեն», - պնդում է Reuters գործակալությունը՝ եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներին վկայակոչելով։

Գործակալության փոխանցմամբ, երեք ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ծանոթ են իրենց երկրների հետախուզակական ծառայությունների զեկույցներին, պնդում են, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Վերջին մի քանի օրերին ուկրաինացիները Կուրսկի մարզում նահանջել են սակայն շրջապատման մեջ չեն գտնվում։ Ամերիկյան հետախուզությունն, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) այս տեղեկատվությունը փոխանցել են Սպիտակ տուն։ Չնայած դրան Դոնալդ Թրամփը շարունակել է պնդել, որ Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ստորաբաժանումները գտնվում են շրջապատման մեջ», - գրում է Reuters-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ Պուտինն այցելել է Կուրսկի մարզ