Ուկրաինան Ռյազանում հարվածել է Yandex-ի տվյալների կենտրոնի, Բաշկորտոստանում՝ նավթագործարանի

Վոլոդարսկայայի վառելիքի բաշխման կենտրոնը հրդեհվում է անօդաչուի հարձակումից հետո, 6-ը հակտեմբերի, 2026 թ.

Ուկրաինական զինուժն անօդաչուներով հարձակում է գործել Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող Yandex DC տվյալների կենտրոնի և Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Exilenova+ և Supernova+ ուկրաինական տելեգրամյան ալիքները:

Astra-ն պարզել է, որ հրդեհը տեղի է ունեցել «Սաստա» մեքենաշինական գործարանում, որտեղ տեղակայված է նաև Yandex DC տվյալների կենտրոնը: Yandex-ը հայտնել է Yandex Cloud հարթակի առանձին գոտում «էլեկտրաէներգիայի խափանումների» մասին: Ընկերությունն աշխատում է «միջադեպի» հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը, ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ Սասովոյում իր տվյալների կենտրոնում տեղի է ունեցել «միջադեպ», որն ազդել է ենթակառուցվածքների մի մասի վրա: «Տեղանքում իրավիճակը ներկայումս վերահսկողության տակ է, և զոհեր չկան: Խումբը զբաղվում է միջադեպի հետևանքների վերացմամբ և վերականգնում է միջադեպից տուժած ծառայությունները», - ռուսական РБК-ին ասել են ընկերությունից:

Հարձակումից հետո Yandex-ի որոշ ծառայություններ խափանվել են։ «Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնել է, որ RuNet տիրույթում մի քանի այլ կայքեր նույնպես անհասանելի են, այդ թվում՝ Postmypost ավտոմատ հրապարակման հարթակը և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տարածաշրջանային տարբերակը։

Astra-ն, որը վերլուծել է Բաշկորտոստանում հրդեհի կադրերը, ևս եզրակացրել է, որ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանում, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։

Օբյեկտը, որը նախկինում բազմիցս ուկրաինական հարձակումների թիրախ է դարձել և հետագայում դադարեցրել է գործունեությունը, Ուկրաինայի սահմանից մոտ 1400 կիլոմետր է հեռու։

Exilenova+ տելեգրամյան ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, նույնպես հաղորդում է Ստերլիտամակում տեղի ունեցած պայթյունների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական 399 անօդաչու թռչող սարքի է խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի մարզերում, Բաշկորտոստանում, բռնակցված Ղրիմում, Թաթարստանում և Սև ծովում: