Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին

Արխիվ

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Դոնբասում ռուսական ուժերի նոր առաջխաղացման մասին։

«Ռուսաստանցի զավթիչները մեծացրել են իրենց կողմից վերահսկվող ուկրաինական տարածքի չափը»,- հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գործողությունների մոնիտորինգով զբաղվող ուկրաինական DeepState նախագծի տվյալները։

«Հակառակորդը առաջխաղացում է արձանագրել Պոկրովսկի քաղաքային օկրուգի կազմում գտնվող Նովոալեքսանդրովկա գյուղի մերձակայքում»,- հաղորդում է կայքը՝ հավելելով, որ այս գործողության հետևանքով ուկրաինական տարածքի ևս 3 քառակուսի կիլոմետր է հայտնվել ռուսական վերահսկողության տակ։

Այս առաջխաղացման հետևանքով ռուսական զորքերն այժմ Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմանից գտնվում են մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա։