Ուկրաինան դեռ սպասում է Եվրոպական միությունից նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշին, որը պետք է տրամադրվի ապրիլին։ Այսօր այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մինչ այժմ ԵՄ առաջնորդներին չի հաջողվել համոզել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հանել իր վետոն այս վարկի նկատմամբ, որը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար՝ շարունակելու իր պայքարը Ռուսաստանի ներխուժման դեմ։
Զելենսկին նշել է, որ քննարկել է այս հարցը ԵՄ առաջնորդների հետ և հույս է հայտնել, որ նրանք կկարողանան լուծում գտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կան այլընտրանքներ՝ շրջանցելու Հունգարիայի վետոն Ուկրաինային տրամադրվող վարկի հարցում. Կալլաս