Ուկրաինան Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածից հայրենիք է վերադարձրել 14 երեխայի։ Այս մասին հայտարարել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա նշել է, որ օկուպացված տարածքներից վերադարձել են չորս տղա և տասը աղջիկ՝ վեցից տասնյոթ տարեկան։
Պրոկուդինը նշել է, որ վերադարձվածների թվում է 16-ամյա մի տղա, որին ռուսական զորքերը ստիպել էին գրանցվել զինվորական ծառայության համար։ Տարեսկզբից Խերսոնի մարզի օկուպացված մասից վերադարձվել է 204 երեխա, հավելել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Ռուսաստանից ուկրաինացի երեխաներին վերադարձնել պահանջող բանաձև է ընդունելՈւկրաինայի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 200,000 երեխա։ Bring Kids Back UA նախաձեռնության շնորհիվ Ուկրաինային հաջողվել է նրանցից ավելի քան 2600-ին վերադարձնել հայրենիք։
Ռուսական կողմը, իր հերթին, պնդում է, որ «Ռուսաստանում գրանցված» է 700,000 ուկրաինացի երեխա։ Որոշ դեպքերում նրանք որդեգրման են տրվել ռուսական ընտանիքներին։
ՄԱԿ-ի միջազգային հանձնաժողովը անկախ կերպով հաստատել է 1205 երեխաների տեղահանումը, որոնցից 995-ը Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների 11 հաստատությունների բնակիչներ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մելանյա Թրամփը հայտարարել է, որ 8 ուկրաինացի երեխաներ վերադարձել են ընտանիքներ Պուտինի հետ բանակցություններից հետոՄարտին հանձնաժողովը Կիևի վերահսկողության տակ չգտնվող ուկրաինական տարածքներից Ռուսաստանի կողմից երեխաների տեղահանությունը, անօրինական տեղափոխումը և բռնի անհետացումը ճանաչեց որպես մարդկության դեմ հանցագործություն, իսկ այդ երեխաներին Ուկրաինա հայրենադարձելու ուշացումը ճանաչեց որպես պատերազմական հանցագործություն։
2023 թվականի մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաներին ապօրինաբար Ռուսաստան տեղափոխելու մեջ։