Ուկրաինական կողմը հաստատել է ԱԹՍ հարձակումները ՌԴ-ի ուղղությամբ

Ռյազանում գծնվող նավթավերամշակման գործարանը պայթյունից հետո, 24-ը հունվարի, 2025թ․

Ուկրաինական կողմը հաստատում է՝ անցած գիշեր անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Ռուսաստանի վրա՝ հարվածելով նավթավերամշակման գործարանի, էլեկտրակայանի օբյեկտների և էլեկտրոնիկայի գործարանի:

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ նավթավերամշակման գործարանն ու էլեկտրակայանը թիրախավորվել են Մոսկվայի հարավում գտնվող Ռյազանի շրջանում, իսկ մյուս՝ վնասված միկրոէլեկտրոնիկայի գործարանը գտնվում է արևմտյան Բրյանսկի շրջանում։

Հարձակումների մասին ավելի վաղ հայտնել էին ռուսաստանցի պաշտոնյաները։ Հաղորդվել է, որ գիշերային հարվածները ամենազանգվածայինն էին։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուկրաինայի զինվորականներն արձակել են ավելի քան 120 անօդաչու թռչող սարք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևի մարզում ԱԹՍ հարվածներից երկու մարդ է զոհվել, ՌԴ-ն, իր հերթին, հայտնում է ավելի քան120 ԱԹՍ խոցելու մասին