Ուկրաինական կողմն օգոստոսի լույս 13-ի գիշերը 30 «Շահեդ» է խոցել՝ արձակված 38-ից

ԱԹՍ, արխիվային լուսանկար

Այսօր վաղ առավոտյան օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ պատճառը ռուսական МиГ-31К կործանիչի թռիչքն է։ Գրեթե 30 րոպե անց հայտարարվել է սպառնալիքի ավարտի մասին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հաղորդել է, որ օգոստոսի լույս 13-ի գիշերը Ռուսաստանի կողմից ուկրաինական բնակավայրերի ուղղությամբ արձակված 38 «Շահեդ»-ներից 30-ը խոցվել են։ Ավերածությունների, տուժածների մասին, հաղորդումներ չկան։

Ռուսաստանի ղեկավարությունը պարբերաբար հերքում է Ուկրաինայի քաղաքների, գյուղերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ թիրախային հարձակումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին դատապարտել է Մոսկվայի վերջին հարձակումը Կիևի վրա, դիմել Արևմուտքին